«Բաքուն կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը»․Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը | Region

«Բաքուն կշարունակի Հայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը»․Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը

Նոյեմբեր 13,2024 16:15

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարում է՝ Բաքուն հանդես է գալիս միջազգային իրավական այլ հարթակներում ևս՝փոխհատուցում ստանալու նպատակաով, այդ թվում՝ ֆինանսական՝ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի մի շարք խախտումների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման համար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հաագայի դատարանի երեկվա որոշումներին։  «Բաքուն կշարունակի Հաայաստանին պատասխանատվության ենթարկելու ջանքերը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների երկարատև օկուպացիայի և հակամարտությունների ընթացքում մարդու միջազգային իրավունքների բազմաթիվ խախտումների համար»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Արդարադատության միջազգային դատարանը միակ իրավական հարթակը չէ, որ Ադրբեջանը հայց է ներկայացնում Հայաստանի դեմ։ Ադրբեջանը հանդես է գալիս միջազգային իրավական այլ հարթակներում ևս՝փոխհատուցում ստանալու նպատակաով, այդ թվում՝ ֆինանսական՝ Հայաստանի կողմից միջազգային իրավունքի մի շարք խախտումների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման համար»,- հայտարարել է Բաքուն։

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործի շրջանակում Հաագայի դատարանը երեկ մերժեց Բաքվի բոլոր առարկությունները, միաժամանակ բավարարեց Հայաստանի երկու առարկությունները։

Հայաստանն Ադրբեջանին մեղադրում էր հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ։

Նորություններ