Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 14,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-18-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումններ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ նոյեմբերի 16-ին առանձին  շրջաններում՝ քամու ուժգնացում՝ մինչև 16-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում` 

Նոյեմբերի  14-15-ը, 18-ին, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը հնարավոր է կարճատև անձրև:

Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    17.5°C (1980թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -6.7°C (1988թ.)
  •  Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.3°C

Նորություններ