Գառնիկ Դանիելյանի ելույթի ժամանակ Փաշինանն անզուսպ ծիծաղում էր | Region

Գառնիկ Դանիելյանի ելույթի ժամանակ Փաշինանն անզուսպ ծիծաղում էր

Նոյեմբեր 14,2024 12:54

Խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադարձավ Կիրանցի խնդիրներին, իսկ երբ Տիգրան Ավինյանին հիշեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ծիծաղը զսպել 

«Պարոն Փաշինյան, ասում եք, որ Կիրանցում անվտանգ է,  որևէ խնդիր չկա։ Էդ ձեր կառուցած պատը, Կիրանցում համարում են լացի պատ։ Մի քանի օր առաջ գնացել էի Կիրանց, և ի զարմանս ինձ՝ գյուղացիների մեծ մասի մոտ հեռադիտակ կար։ Զարմացա։ Ասում են՝ նայում ենք, որ անասունը սահմանը չանցնի։ Այնտեղ անասնապահությունն էլ է կրճատվել, մարդիկ էլ, որ այդտեղ ցորն ու գարի էին ցանում, հիմա զրկված են էդ հնարավորությունից»,-այս մասին այսօր  Աժ-ում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա կառավարության անդամներին խորհուրդ տվեց գնալ Կիրանց ու հարցնել՝ ձմեռվա պաշարը հիմա կա՞, թե՝ չկա։

Դանիելյանն իր ելույթում Կիրանցի խնդիրներից էր խոսում, այդ ընթացքում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկումեջ ժպտում էր։ Սակայն երբ Դանիելյանը խոսեցի Երևանի մասին, մասնավորապես քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարությանն անդրադարձավ, Փաշինյանը սկսեց անզուսպ ծիծաղել։

«Երևանի բյուջեի քննարկմանը հանձնաժողովի նիստում Ավինյանին մի քանի հարցեր ենք տվել։ Ասում ենք՝ ճանապարհը վատ է սարքվում, ասում ենք՝ խաղահրապարակներն անորակ են, ստանդարտներին չեն համապատասխանում, քաղաքատերանում կոռուպցիա է։ Նա էլ ասում է՝ ամեն ինչ իդեալական է։  Ասում ենք՝ էդ թափառող կենդանիների դեմ պայքարի հարցում ի՞նչ եք արել, Ավինյանն ասում է՝, դե, մարզերից կենդանիների արտագաղթ կա դեպի Երևան քաղաք։ Էվրիկա։ Էդ ՊՈԱԿ-ը չի աշխատում»։
Պատգամավորի հենց այս խոսքերի ժամանակ էլ Փաշինյանը սկսեց ծիծաղել, նրան միացան նաև կառավարության այլ անդամներն ու ՔՊ-ական պատգամավորները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նորություններ