Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը | Region

Թուրքական կողմում լուրջ մտահոգություններ է առաջացրել ԱՄՆ նոր վարչակազմում հակաթուրքական հայացքներով պաշտոնյաների ավելացումը

Նոյեմբեր 14,2024 15:05

Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Թուլսի Գաբարդին առաջադրել է Ազգային հետախուզության դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Նա կվերահսկի ԱՄՆ ներքին և արտաքի հետախուզական ծառայությունները՝ այդ թվում Կենտրոնական հետախուզական վարչությունը (CIA) և Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)։

Թուլսի Գաբարդը ԱՄՆ-ում ամենահայամետ գործիչներից է, այցելել է Հայաստան և Արցախ, ինչի համար Ադրբեջանի սև ցուցակում է, մշապես քվեարկել է հայկական բանաձևերի օգտին, դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Արցախի դեմ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողներից է, կոչ է արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից Հայաստանին սպառնալու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայամետ գործիչ Մարկո Ռուբիոն կնշանակվի Պետքարտուղար, ադմինիստրացիայում կլինեն նաև Ռոբերտ Քենեդին և Վիվեկ Ռամասվամին։

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք @turkey2day

Նորություններ