Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործումը, դա մեզ կուրացնում է․Փաշինյան | Region

Խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործումը, դա մեզ կուրացնում է․Փաշինյան

Նոյեմբեր 14,2024 15:28

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանն հակադարձում է ընդդիմությանը՝ ասում եք կառավարությունը նսեմացրել է հերոսներին, ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում սրա-նրա ունեցվածքը բաժան-բաժան էին անո՞ւմ, որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանո՞ւմ էին

«Բանակը, Պաշտպանության նախարարությունը մեր երկրի ամենամեծ հարկատուներից է, ՊՆ-ն առաջին 10 հարկատուների ցանկում է»,-այս մասին այսօր խորհրդարանում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ   իր ամփոփիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բազմաթիվ սպաներ և զինծառայողներ աշխատող,  արդյունք ստեղծող, օերնքով սահմանված կարգով հարկերը վճարող խավի ներկայացուցիչներ են իերնց ծառայության մեջ․«Բայց մյուս կողմից՝ երբ ՊՆ-ն 10 խոշոր հարակտուներից է, դա նշանակում է, որ մեր սոցիալ հոգեբանության և մտածողության մեջ որոշակի խնդիրներ կա։ Ընդհանրապես, որպես մի մարդ, որ բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը, որովհետև դա 3-րդ Հանրապետության ընթացքում մեր բոլորիս գործած մեծագույն սխալն է։ Բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, հոգատարությամբ, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմը, մեր անելիքը եւ բանակի անկումը, այն անկումը, որ ունեցել ենք երկար տարիներ»։

Փաշինյանի խոսքով․«Սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին։ Ասում ենք՝ մենք սա չենք արել, ոչինչ՝ բանակը կլուծի։ Մեր զինվորի ցավը տանեմ, իրա ցավը տանեմ, կուչ եկած, սառած՝ կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հեսա ստեղից տալու է դուրս կգա Մադագասկար կղզի: Չմտածեք՝ մենք բանակը սիրում ենք՝ դրա համար ենք անում: Ոչ, մենք անում ենք, որ գցենք խեղճուկրակ զինվորի վրա»։

Փաշինյանն արձագանքելով ընդդիմության մեղադրանքներին, թե՝ կառավարությունը նսեմացրել է հերոսներին, ասաց․«Ո՞ր հերոսներին ենք նսեմացրել, որ ավտոմատով մտնում սրա-նրա ունեցվածքը  բաժան-բաժան էին անո՞ւմ, թե՞ ինչ ուզում էին՝ անում էին՝ բառիս բուն իմաստով։ Անծանո՞թ բաների մասին եմ խոսում։ Որ զինվորի ուտելիքն իրենց շների ու արջերի համար գողանո՞ւմ էին, որիշ բաներ մասին չանդրադառնամ, որ դուք տեղ ունենաք մեզ մեղադրելու պարտության, դավաճանության և ուրիշ շատ բաների մեջ։ Եկեք ձև տանք, թե բոլորս իսկապես ամեն ինչ մոռացել ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նորություններ