Բաքուն պատասխանում է Փաշինյանի՝ Ադղրբեջանի Սահմանադրության մասին հայտարարությանը | Region

Բաքուն պատասխանում է Փաշինյանի՝ Ադղրբեջանի Սահմանադրության մասին հայտարարությանը

Նոյեմբեր 14,2024 21:42

Բաքվից արձագանքում են Փաշինյանին, նշելով՝  թե անհիմն են ՀՀ վարչապետի հայտարարությունները

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն X-ում    արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որով Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի Սահմանադրությանը։

«Պարոն վարչապետ, ձեր պնդումները, որ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ, անհիմն են և մոլորության մեջ են գցում միջազգային հանրությանը»,-գրել է Հաջիզադեն։

Երեկ  ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն  անդրադառնալով Ադրբեջանի Սահամանդրությանը, ասել է՝ Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Նորություններ