Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել | Region

Իրանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Նոյեմբեր 15,2024 13:35

Իրանի Ռազավի Խորասան նահանգի Քաշմիր շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել:

ISNA-ին տված հարցազրույցում Քաշմիրի իշխանությունները նշել են, որ Ռիխտերի սանդղակով 4 բալ ուժգնությամբ երկրաշարժի օջախը գտնվել է  9 կիլոմետր խորության վրա:

Երեկ նույն հատվածում տեղի է ունեցել  4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Նորություններ