Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 16,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի կեսօրից հետո, 17-20-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 17-21 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի  16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը սպասվում է անձրև, 18-19-ը հնարավոր է կարճատև անձրև։

Երևան քաղաքի նոյեմբերի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    16.9°C (1973թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`       -6.5°C (1993թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.6°C

Նորություններ