Գյումրիում Տիգրան Մեծի շենքի ամրացման համար գումար կհատկացվի․կառավարությունը գումար կհատկացնի 4 մարզերում համար ծրագրերի համար | Region

Գյումրիում Տիգրան Մեծի շենքի ամրացման համար գումար կհատկացվի․կառավարությունը գումար կհատկացնի 4 մարզերում համար ծրագրերի համար

Նոյեմբեր 15,2024 15:05

Կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրերի իրականացման  248 մլն դրամ հատկացնել

Կառավարությունը հանրապետության մի շարք մարզերում  հրատապ ծրագրեր իրականացնելու համար գումար կհատկացնի։

Որոշման նախագիծը կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նշելով՝ բյուջեում վերաբաշխում է կատարվում, որի շրջանակներում Լոռու, Շիրակի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հրատապ 6 ծրագրերի իրականացման  248 մլն դրամ կհատկացվի:  Ծրագիրն իրականացնելու է Տարածքային զարգացման հիմնադրամը:

Սանոսյանի ներկայացմամբ՝ Շիրակի մարզին կհատկացվի՝ 150 մլն դրամ, Լոռու մարզին՝ 18 մլն 970 հազար դրամ, Սյունիքի մարզին՝ 51 մլն դրամ և Տարածքային զարգացման հիմնադրամին՝ 28 միլիոն դրամ:

Ծրագրերից մեկով, ինչպես նշեց նախարարը, ջրհեղեղից տուժած Լոռու մարզի Քարկոփի դպրոցի մասնակի վերանորոգման համար գումար պիտի հատկացվի շինարակական կազմակերպությանը․«Դպրոցում արդեն շինարարական աշխատանքներն ենք անում»։

Սանոսյանի ներկայացմամբ՝  Սևանում կոյուղին է վթարվել, բնակավայրի տարածքում խնդիր կա, պետք է արագ վերականգնել։

«Գյումրիում Տիգրան Մեծի շենքը վթարայնություն ունի, բայց հուշարձան է, պետք է այդ շենքը ամրացնենք, որպեսզի չքանդվի»,-ասաց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց  6 հրատապ ծրագրերը, ըստ այդմ՝   նախատեսվում է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Սարակապ բնակավայրի  խմելու ջրի ջրատարի և Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրի ջրամատակարարման, ներքին ցանցի կառուցապատում, Գյումրիի Տիգրան Մեծ համար հինգ շենքի անբավարար  տեխնիկական վիճակում գտնվող թվով երեք մուտքերի ուժեղացման, վերականգնման աշխատանքներ, Սիսիանում՝ շենքերի 2 տանիքի վերանորոգում, Մեղրիում Ադելյան 5 հասցեի մանկապարտեզի հարակից տարածքի դրենաժային համակարգի կառուցման նախագծահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերում, Սևանի կոյուղատարի վերանորգում։

Նորություններ