20 օր առանց քաղաքային իշխանության. Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը՝ բնակիչների գնահատմամբ | Region

20 օր առանց քաղաքային իշխանության. Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը՝ բնակիչների գնահատմամբ

Նոյեմբեր 15,2024 18:00

Խնդիրներից մեկը, որը ստեղծվել էր Գյումրիի քաղաքապետի ինքնաբացարկ հայտնելուց  հետո, ապարատի աշխատողների աշխատավարձերի վճարումն էր, ինչը ուշանում էր: Այս օրերին սկսել են վճարումները կատարել: Բայց համայնքապետարանի բաժինների աշխատանքը դարձյալ կաթվածահար վիճակում է, գործարքների մեծ մասը չի իրականացվում, քաղաքի համար կարևոր որոշումները չեն կայացվում:

Կենտրոնական իշխանությունները օրակարգ են բերել  Գյումրիում արտահերթ ընտրությունների անցկացման հարցը: Այս մասին բնակիչներն իրենց տեսակետն են հայտնում:

Ստեղծված վիճակն ինչպե՞ս են գնահատում գյումրեցիները, ինչո՞ւ պաշտոնավարման ժամկետը չլրացած իշխանությունը հրաժարական տվեց, արդյո՞ք անհրաժեշտություն է հիմա նոր ընտրությունների անցկացումը և գյումրեցիներն ո՞ւմ են տեսնում քաղաքի ղեկավարի պաշտոնում: REGIONS TV-ի այս և այլ հարցերին պատասխանել են քաղաքի բնակիչները:

Նորություններ