Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Նոյեմբեր 16,2024 20:34
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Sport.ru-ի հաղորդմամբ, նրա ելույթը գնահատվել է 86,37 միավոր։ Դարյա Սադկովան 71,59 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քսենյա Գուշչինան, ով հավաքել է 71,02 միավոր։