«Գիշերային» պաշտոնանկություններ․ առանցքային պաշտոնյաներ երեկ կեսգիշերին մոտ հրաժարականի դիմումներ են ներկայացրել | Region

«Գիշերային» պաշտոնանկություններ․ առանցքային պաշտոնյաներ երեկ կեսգիշերին մոտ հրաժարականի դիմումներ են ներկայացրել

Նոյեմբեր 18,2024 08:48

Մամուլը գրում է, որ Փաշինյանը SMS-ներ է ուղարկել մի քանիսին և հրամայել ազատման դիմում գրել

Երեկ կեսգիշերին մոտ լուրեր տարածվեցին, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել առանցքային  պաշտոնյաներ՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

Կառավարությունից չեն հերքում այս լուրերը։

«Հրապարակը» երեկ գրել է, որ  այս պաշտոնյաներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը WhatsApp-ով SMS-ներ է գրել և հրահանգել ազատման դիմում գրել:

Օրերս կառավարության նիստում Փաշինյանը դժգոհել էլ իրավապահ համակարգից․«Իմ համբերության բաժակը լցվել է, ոնց որ քյասիբի ռադիո լինեմ. գալիս եմ ձեր բոլորի միջոցառումներին, ելույթ եմ ունենում, խոսում եմ, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հետո հաջորդ տարի էլի գալիս եմ, նույն ելույթն եմ ունենում, դուք ավելի ուժեղ եք ծափ տալիս, ես թողնում, գնում եմ։ Ուզում եմ հասկանալ` ո՞վ ա ում ձեռ առնում։ Ես ուղիղ եմ ասում` սրա վերջը եկել է»։

Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ «Քաղաքացիական պայմանագրից» Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը պատգամավորական մանդատները վայր կդնեն։

 

 

Նորություններ