Ֆրանսիան ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ Դըկոտինյի | Region

Ֆրանսիան ոչինչ չի զիջի ոչ ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում․ Դըկոտինյի

Նոյեմբեր 18,2024 15:42

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին՝ հիշեցնելով դրա վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Դեսպանը գրառում է կատարել X-ի իր  միկրոբլոգում։

«2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանն ամրագրեց Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը։ Մեկ տարի անց Ադրբեջանին ուղղված այս հրամանը մնում է անկատար։ Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի՝ ոչ նրանց վերադարձի իրավունքի, ոչ էլ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության հարցում»,- գրել է Դըկոտինյին։

 

Նորություններ