Հայ և ամերիկացի զինվորականները դիտարկել են տարածաշրջանային իրողություններին հարմարվելու ուղիները
Նոյեմբեր 19,2024 12:03
ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի, Անվտանգային ուժերի օժանդակման 4-րդ բրիգադի, Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ Պաշտպանության նախարարության և ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ անցյալ շաբաթ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում տեղի ունեցավ 4-օրյա աշխատաժողով՝ «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» խորագրով։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
Թիմերը դիտարկեցին հարափոխ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրողություններին հարմարվելու գլոբալ հեռանկարներն ու ուղիները՝ նոր գաղափարների և ստեղծարար մոտեցումերի միջոցով։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
