Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Նոյեմբեր 20,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ մինչև 17-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 24-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Նոյեմբերի 20-ին, 21-ի գիշերը, 24-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24- ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 17°C (1995թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -6.7°C (2001թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 6.2°C