Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Նոյեմբեր 21,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի  21-ի գիշերը, 24-ի ուշ երեկոյան, 25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, նոյեմբերի 25-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում`

Նոյեմբերի 21-ի գիշերը հնարավոր է, 24-ի ուշ երեկոյան, 25-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-23-ը, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի նոյեմբերի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    19.7°C (1995թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -6.3°C (2001թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    6.4°C

Նորություններ