Գյումրիում անցկացված բարեգործական համերգի հասույթը փոխանցվեց սոցիալապես անապահով 5 ընտանիքի
Նոյեմբեր 20,2024 16:36
Գյումրիում ապրող սոցիալապես անապահով, նաև բազմազավակ ընտանիքներին աջակցելու նախաձեռնության գաղափարը, «RS group» ընկերության և «Հովհաննիսյաններ» մշակութային կենտրոնի հիմնադիրների խոսքով, նոր չէ, դեռ տարիներ առաջ կար, բայց այն կյանքի է կոչվել հիմա:
«RS group» ընկերությունը 2 ամիս առաջ է հիմնվել, որի հիմնական առաքելությունը երիտասարդության շրջանում հայկական մշակույթն ու ավանդույթները տարածելը և մասսայականացնելն է: Կազմակերպության երիտասարդ հիմնադիրները որոշել են իրենց գործունեությունը կարևոր առաքելությամբ սկսել: Բարեգործական համերգ կազմակերպելու նրանց ձեռնարկին միացել են շատերը. պարային համույթներ, կամավորներ, ծնողներ ու երեխաներ: