Փաշինյանը ստեղծել է սուպերվարչապետական համակարգ. ԱԺ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին | Region

Փաշինյանը ստեղծել է սուպերվարչապետական համակարգ. ԱԺ պատգամավորը՝ պաշտոնանկությունների մասին

Նոյեմբեր 21,2024 14:49

«Այս ամենը հանրության ուշադրությունը շեղելու փորձ է երկրի առջև ծառացած լուրջ խնդիրներից»: Նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ անդրադառնալով պաշտոնանկությունների շքերթին:

«Այսպիսով նա փորձեց նաև այլ խնդիր լուծել՝ ինչ-որ կերպ լռեցնել, կամ իր թիմին մեկ անգամ ևս հիշեցնել իր գոյության մասին, վախեցնել, ասել, որ ինքն է որոշում կայացնողը: Նիկոլ Փաշինյանը մեր երկրում ստեղծել է սուպերվարչապետական կառավարման համակարգ, ամեն օր մի նոր օրենք է գալիս, որը մեծացնում է կառավարության լիազորությունները»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Մյուս կողմից իշխանությունը կադրերի խնդիր ունի, և ըստ Կյուրեղյանի, պաշտոնանկ արված պաշտոնյաները շուտով այլ աշխատանքի կանցնեն:

«Ինքը գուցե փորձում է նաև հանրության արձագանքը հասկանալ, թե այս կտրուկ թեմատիկ փոփոխություններն ինչպես կարող են ազդել իր վարկանիշի վրա առաջիկա ընտրություններին»,- հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանը:

Նորություններ