Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը | Region

Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը

Նոյեմբեր 22,2024 10:58
Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը:
Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման համար։
Սթիվեն Նիքսը վերահաստատել է Ինստիտուտի հանձնառությունն աջակցելու Հայաստանի զարգացմանը։

Նորություններ