Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խզեց «Բալասանյան դաշինքի» հետ 2021թ.-ին ստորագրված hամագործակցության մասին հուշագիրը: Ասում են` փորձել են քաղաքի համար լավ բաներ անել, սակայն 2 տարի շարունակ «Բալասանյան դաշինքը» անընդհատ խոչընդոտել է:
Արդյունքում՝ ոչինչ չի արվել: ՔՊ-ն ունեցել է բաժնի պետեր, համայնքային աշխատողներ, երկու փոխքաղաքապետ՝ Սուրեն Պապիկյանի եւ Աննա Հակոբյանի ազգականները, նրանք ստացել են աշխատավարձ, երկու տարի անց արձանագրում են, որ ստորագրված հուշագրի բոլոր սկզբունքերը խախտված են, ՔՊ-ի՝ գյումրեցիներին տված նախընտրական խոստումները չեն արվել, եւ անգամ հասարակ փաստաթղթերի ծանոթանալ չեն կարողացել:
Բայց ՔՊ-ն իրեն պատասխանատու ու մեղավոր չի համարում երկամյա այս տապալնման համար, ճիշտ այնպես, ինչպես իշխող քաղաքական ուժը…