Արդարադատության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Դադունցը
Նոյեմբեր 22,2024 14:17
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Տիգրան Դադունցը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- նշված է հրամանի մեջ:
Ավելի վաղ վարչապետի մեկ այլ հրամանով Արմենուհի Հարությունյանն ազատվել էր արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: