Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում, դրանց չնչին մասն է հասնում դատարան․FIP | Region

Ոչ մարտական զոհերի քրեական գործերը տարիներով մնում են քննության փուլում, դրանց չնչին մասն է հասնում դատարան․FIP

Նոյեմբեր 22,2024 17:30

ՀՀ զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի վիճակագրությունը  շարունակում է մտահոգիչ մնալ․ խնդիրը պարբերաբար արծարծվում է հանրային գործիչների կողմից։

Օրերս էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի  արտահերթ նիստում, ի պատասխան պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցի, անդրադարձավ Զինված ուժերում մահվան ու, մասնավորապես, ինքնասպանությունների վիճակագրությանը։

«Չենք կարող թվերը բացվածքով չնայել։ ԶՈՒ-ում ոչ մարտական կորուստների թվում են գրանցվում նաև մարդիկ, որոնք, զինվորական ծառայության մեջ գտնվելով, քաղաքացիական կյանքում են՝ տանը, ճանապարհին, կարող են տարբեր միջադեպերի արդյունքում մահանալ․․․ Մեր մարտահրավերն այս շարքում ինքնասպանությունները, ինքնասպանության հասցնելու դեպքերն ու սպանություններն են»,- նշել է նախարարը։

 

ՀՀ գլխավոր դատախազությունից հարցումով ստացել ենք 2024 թվականի հունվարից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ բանակում գրանցված՝ ծառայության հետ կապված մահերի թիվը՝ ընդհանուր 26 դեպք, որից 5-ը սպանություն, 6-ը՝ ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու դեպքեր:

Fip.am-ը Դատախազությունից հետաքրքրվել է նաև, թե ի՞նչ ճակատագիր են ունեցել հետպատերազմական շրջանում՝ 2021-2024 թվականներին, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերով հարուցված քրեական գործերը, քանիսն են հասել դատարան և քանի դեպքով կա դատական վճիռ։

Այսպես, ըստ դատախազությունից ստացված վիճակագրության, 2021 թվականին հարուցվել է 26 քրեական գործ, 1-ով գործի հարուցումը մերժվել է․ այս գործերից միայն 7-ն են գտնվում դատավարության փուլում, որից դեռևս 4-ով է վճիռ կայացվել։

2022 թվականին հարուցվել է 22 քրեական գործ, որից դատավարության փուլում են 4-ը, 3-ով կա մեղադրական դատավճիռ։

2023 թվականին հարուցված 28 քրեական գործերից ընդամենը 5-ն են գտնվում դատավարության փուլում, այդ տարվա գործերով դեռևս չկան մեղադրական վճիռներ։ Իսկ ընթացիկ 2024 թվականի դեպքերով հարուցվել է 19 գործ, որից միայն 2-ն են հասել դատարան, մեղադրական վճիռներ այս տարի ևս չկան։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Նորություններ