Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան | Region

Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան

Նոյեմբեր 24,2024 17:12

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։

Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

—  Ձեր մանկությունից՝ Ֆրանսիայում հայրիկի հետ, որևէ հիշողություն ունե՞ք, թե՞ շատ փոքր էիք։

—  Հիշում եմ, թե ինչպես էինք գնում մարզադաշտ՝ խաղերին և մարզումներին։

—  Համլետը մահացավ, երբ դուք 7 տարեկան էիք։ Որքա՞ն դժվար էր դա ձեզ համար։

—  Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. կարոտում եմ նրան, կուզենայի նա կողքիս լիներ, որպեսզի հարցնեի շատ բաներ, որոնք կարող էին օգնել ինձ կյանքում: Բարեբախտաբար, մայրս նաև հայրիկի դեր է կատարել, և ես շատ երախտապարտ եմ նրան իմ դաստիարակության համար։

—  Ինչպիսի՞ հայր եք ցանկանում լինել Ձեր երեխաների համար։

— Կուզենայի լինել այնպիսի հայր, ինչպիսին իմ հայրն էր 7 տարիների ընթացքում և ինչպիսին կլիներ դրանից հետո։

—  Ձեր նախկին մարզիչների մեջ՝ Լուչեսկուից մինչև Կլոպ, Մոուրինյուից մինչև Վենգեր, երբևէ գտե՞լ եք հայրական կերպար:

— Ոչ, բայց կուզենայի վերցնել յուրաքանչյուրի մարդկային և մասնագիտական հատկանիշները՝ կատարյալ մարզիչ ստեղծելու համար։

— Այսինքն՝ կարիերան ավարտելուց հետո մարզի՞չ եք դառնալու, թե՞, ինչպես Հայաստանում են ասում, քաղաքական գործիչ կամ ֆեդերացիայի նախագահ։

— Դեռ չգիտեմ: Գուցե գրքում կասեմ։

— Ինձագին ձեզ համար ավագ եղբոր պե՞ս է։

— Նա լավն է և՛ որպես մարզիչ, և՛ որպես մարդ, և սա չեմ ասում, որովհետև իմ մարզիչն է: Նրա հետ կատակում եմ, բայց գիտեմ սահմանները: Իսկ երիտասարդ տարիքում, ցավոք, մի քիչ այլ կերպ էի մտածում։

— Ի՞նչ իմաստով։

— Կարծում էի, որ մարզիչը չի կարող ընկեր լինել, որ պետք է պատնեշ լիներ: Հիմա, երբ ամեն ինչ հասկանում եմ, ավելի հեշտ է ինձ համար։

— Ո՞վ է օգնել հասկանալ դա։

 Ժամանակը և կյանքը։

armsport.am

Նորություններ