Վիլնյուսում DHL-ի ինքնաթիռն ընկել է բնակելի տան մոտ․օդաչուն զոհվել է
Լիտվացի պաշտոնյաները ահաբեկչության վարկածը չեն բացառում
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում այսօր վաղ առավոտյան բեռնատար ինքնաթիռն ընկել է երկհարկանի բնակելի մոտ, պայթյուն է որոտացել ապա հրդեհ բռնկել։
Delfi Литва-ի փոխանցմամբ՝ ականատեսներն ասում են, որ DHL ընկերության բեռնատար ինքնաթիռն է եղել։ Այդ մասին գրել է նաև՝ հղում անելով օդանավակայանի, ոստիկանության և հրշեջ ծառայության աշխատակիցներին։
Լրատվամիջոցը գրում է, որ ինքնաթիռում 4 մարդ էր՝ 2 օդաչու և 2 աշխատակից։ Օդաչուներից մեկը մահացել է, անձնակազմի մյուս անդամներին որոնում են։
Բնակելի տան բնակիչները ողջ են, նրանց տարհանել են։
Delfi Литва-ն գրում է, որ ինքնաթիռում 4 человека մարդ կար- 2 пилота и два работника. Նույն աղբյուրը գրում է, որ ինքնաթիռը SWIFT Air-ին էր DHL-ն այն արձակալել էր, այն դեպի Վիլնյուս էր թռնում Գերմանիայի Լայպցիգ քաղաքից։
Ճգնաժամային կենտրոնի լիտվացի պաշտոնյան չի բացառել, որ ավիավթարը ահաբեկչություն է եղել․«Դա վարկածներից մեկն է»։
Delfi Литва-ն հղում անելո The Wall Street Journal-ին գրում է, հետախուզական աղբուրները հայտնում են, որ հուլիսին DHL-ի առաքման ծառայություններում Լայպցիգում և Բիմինգեմում երկու պայթյուն է տեղի ունեցել։ Այդ պայթյունները ըստ նույն աղբուրի, ռուսական գաղտնի օպերացիայի մաս են կազմել։