Կանադացի լրագրողը հայտնում է, որ Թուրքիան արգելել է իր մուտքը երկիր, նա Ստամբուլ էր մեկնել Երևանից | Region

Կանադացի լրագրողը հայտնում է, որ Թուրքիան արգելել է իր մուտքը երկիր, նա Ստամբուլ էր մեկնել Երևանից

Նոյեմբեր 25,2024 14:59
Լուսանկարը՝ Նիլ Հաուերի X-ի էջից

Թուրքիա արգելել է կանադացի լրագրող Նիլ Հաուերի մուտքը երկիր։

Լրագրողն X-ի իր էջում գրել է, որ Թուրքիա էր մեկնել Երևանից՝ զբոսաշրջության նապատակով, սակայն Ստամբուլի օդանավակայանում իրեն բերման են ենթարկել և տեղեկացրել, որ գտնվում է «սև ցուցակում»։

Հաուերն ասում է, որ 16 ժամ անց իրեն օդանավակայնից հետ են ուղարկել Հայաստան։

«Ես ոչ մի հանցանք չեմ գործել», – հայտարարել է լրագրողը՝ նշելով, որ կբողոքարկի մուտքի այս արգելքը։

Հաուերը Թուրքիայի այս քայլը կապել է իր լրագրողական գործունեության հետ՝ չբացառելով, որ այն իրագործված լինի Բաքվի պահանջով։

«Ես հազվադեպ եմ հաղորդում Թուրքիայի մասին, չեմ անդրադառնում քրդական կամ գյուլենական հարցերի, որովհետև արտասահմանցի լրագրողներն այնտեղ խնդիրներ են ունենում: Ես կասկածներ ունեմ, որ այս արգելքը կատարվել է Ադրբեջանի խնդրանքով կամ առնվազն ներգրավվածությամբ։ Ես լայնորեն լուսաբանել եմ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործունեության և Ալիևի վարչակարգի կողմից իրականացված էթնիկ զտումների մասին», – X-ում գրել է լրագրողը։

Մանրամասն՝ այստեղ:

Նորություններ