Նախատեսվում է սուբսիդավորել մի շարք մարզերում կարկտի հետևանքով տուժած գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքները
Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում այս տարի տեղացած կարկտի հետևանքով տուժած տնտեսավարողների գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորելու մասին նախագիծը օրեր առաջ է շրջանառության մեջ դրվել
Կառավարությունը մտադիր է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում այս տարի տեղացած կարկտի հետևանքով տուժած տնտեսավարողների գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորել։
Նախագիծը նոյեմբերի 15-ին շրջանառության մեջ էդրվել «e-draft» իրավական ակտերի հարթակում։
- Նախագծում նշում է, որ ծրագրի հիմնական նպատակն է` 2024 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում տեղացած կարկտի հետևանքով տուժած և գյուղատնտեսական վարկեր ունեցող տնտեսավարողների վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման միջոցով մեղմել կրած վնասները, բարելավել վարկավորման պայմանները, նախադրյալներ ստեղծել վարկային պարտավորությունների կատարման համար և նպաստել տուժած տարածքներում գյուղատնտեսական ոլորտի արտադրության կազմակերպման շարունակականության ապահովմանը։
Ծրագրին կարող են մասնակցել նախագծում նշված մարզերի այն տնտեսավարողները, որոնք ունեն գործող գյուղատնտեսական վարկեր (ֆինանսական կառույցին դիմելու պահին գյուղատնտեսական վարկի մայր գումարի մնացորդը 5 մլն դրամից ավելի է) և որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100 %։
Աջակցությունը տրամադրվելու է այն տնտեսավարողներին, որոնց գյուղատնտեսական մշակաբույսերին կամ բազմամյա տնկարկներին հասցված վնասը կազմել է 50-100%, և որոնց վարկային մնացորդը 5 մլն դրամից ավելի է։
Ընդ որում, սուբսիդավորումն իրականացվելու է միայն այն վարկերի տոկոսադրույքների համար, որոնք ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքներով նպատակային են օգտագործվել (ագրոպարենային ոլորտում ընդգրկված բնագավառներում)։
Սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները՝ 6 տոկոսային կետով, առավելագույնը 6 ամիս ժամկետով,
Վարկառուները ծրագրին կարող են դիմել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝ վարկատու ֆինանսական կառույցների միջոցով, ծրագիրը կմեկնարկի 2025 թվականի հունվարից։
Ծրագրում չեն ընդգրկվի այն վարկերը, որոնք սուբսիդավորվում են այլ պետական աջակցության ծրագրերով, տնտեսավարողներին, որոնք արդեն աջակցություն են ստացել կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց։