Փաշինյանը որոշել է, թե ում կնշանակի ՊԵԿ նախագահ
Նոյեմբեր 26,2024 11:24
Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ նախագահ նշանակելու մասին գրառում է կատարել ֆեյսբուքում
Ֆինանսների նախարարի տեղակալը կնշանակվի ՊԵԿ նախագահ։ Այս մասին Ֆեհսբուք սոցիալական ցանցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի հայրենակիցներ, Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը աշխատանքից ազատման դիմում էին գրել Փաշինյանի խնդրանքով․ վարչապետը նրանց sms էր ուղարկել։