«Եթե սահմանը բացվի, Հայաստանի գյուղատնտեսությունը կմեռնի. առանց այն էլ մեռած ա». կարծիքներ՝ սահմանամերձ գյուղից
Արմավիրի մարզի Բերքաշատ գյուղն ունի մոտ 550 բնակիչ: Այստեղ հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և դաշտավարությամբ, խոշոր և մանր եղջերավոր անասուն պահողները քիչ են:
Գյուղամիջյան ճանապարհներն անբարեկարգ են, և բնակիչների պնդմամբ, արդեն 3 տասնամյակ նույն վիճակն է: Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչները տարբեր խնդիրների առաջ են կանգնած՝ միրգ-բանջարեղենի իրացման հետ կապված դժվարություններ, արտոնյալ վարկերի բացակայություն, կարկտահարություն և այլն:
Թուրքիայի հետ սահմանին կից ապրող բերքաշատցիները REGIONS TV-ի հետ զրույցում ներկայացրել են իրենց մտահոգող խնդիրները, կարծիքներ են հայտնել նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանները բացելու կամ ճանապարհային հաղորդակցություն ունենալու հեռանկարների, հնարավոր ռիսկերի և առավելությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում: