Ախուրյանի փոստային բաժանմունքում կեղծել են թոշակառուի ստորագրությունն ու յուրացրել թոշակը
Նոյեմբեր 26,2024 16:37
Ոստիկանությունը հայտնում է, որ կենսթոշակառուն Հայաստանում չի եղել, երբ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է ստորագրությունը
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում նոյեմբերի 11-ին ստացել էին տեղեկություն, որ փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին, օգտվելով մի թոշակառու կնոջ արտերկրում գտնվելու հանգամանքից, առանց նրա գիտության և թույլտվության, 2021 թվականին մի քանի անգամ կեղծել է նրա ստորագրությունը, ստացել և յուրացրել թոշակը` շուրջ 168 հազար դրամ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
