Բաքուն հստակ հասկացրեց՝ Հայաստանի դեմ մեծ հայց են ներկայացնելու. Սուրենյանց | Region

Բաքուն հստակ հասկացրեց՝ Հայաստանի դեմ մեծ հայց են ներկայացնելու. Սուրենյանց

Նոյեմբեր 27,2024 11:16

Ալիևը հասկացել է՝ Նիկոլ Փաշինյանին պետք է պայմանագիր, նույնիսկ եթե այն բովանդակություն չունի, հասկացել է նաև, որ այս ընթացքում անընդհատ Փաշինյանին կարող է հակել զիջումների,-REGIONS TV-ի հետ զրույցում հայտարարեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսացությա նախագահ,  քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պատրաստ է իր բաժին աշխատանքն անել, որ մինչև տարեվերջ ստորագրվի խաղաղության պայմանագիրը:

Փաշինյանը չբացառեց նաև, որ փոխադարձ համաձայնությամբ Երևանն ու Բաքուն կարող են միջազգային ատյաններից հայցերը հետ քաշել: Սուրենյանցն ասում է՝ որևէ պայմանով Բաքուն այդ քայլին չի գնա:

«Քոփ-29-ի ընթացքում իրենք հստակ հասկացրին, որ Հայաստանի դեմ մեծ հայց են ներկայացնելու, մի քանի օր առաջ էլ Էդմոն Մարուքյանն ասաց՝ միջազգային ֆորումի ժամանակ ադրբեջանցիներից լսել է, որ մեկ տրիլիոնի հայց են ներկայացնելու Հայաստանի դեմ»,-նշեց Սուրենյանցը:

Նորություններ