«Այն ամենը, ինչ պետք է իմանալ ՔՊ -ի պատկերացրած ժողովրդավարության մասին» | Region

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ ՔՊ -ի պատկերացրած ժողովրդավարության մասին»

Նոյեմբեր 27,2024 14:25

«Գյումրիում ու առհասարակ, էն քաղաքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է, դիտավորյալ ստեղծվում է կառավարման ճգնաժամ, հետո անամոթաբար հայտարարվում է, որ վաաա՜յ, ճգնաժամ է, հետո շուստրիությամբ հայտարարվում է, որ առանց վարչապետի միջամտության չի լուծվի այդ ճգնաժամը, հետո վարչապետի որոշմամբ մեկին իրենց սնանկ թիմից կարգելու են համայնքապետի պաշտոնակատար, որ հետո ընտրություն լինի ու արդեն իրենց կողմից փորձված մեթոդով ձայն փախցնեն ու իրենց տրամաբանությամբ, վերջապես հարթվի կառավարման ճգնաժամը եւ ամեն ինչ իր տեղն ընկնի…»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Արմենուհի Վարդանյանը:

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ՔՊ -ի պատկերացրած ժողովրդավարության մասին։ Իսկ թե ինչ է սպասվում ընտրություններին, դա էլ այլ պատմություն է։ Այս ամբողջ աղետալի կառավարման ավելի քան 6 տարիներին ֆսսոց չհասած թափոնները հանկարծ կխոսեն այն մասին, որ կա հասարակական պահանջ, որ իրենք դուրս գան թաքստոցից ու թպրտան Գյումրիի փողոցներում։ Բայց գիտեն, որ ինքնագլուխ ցանկացած թպրտոցի դեպքում ազգուտակով դուրս կշպրտվեն լափամանների կողքերից, դրա համար ա-լյա ընդդիմադիրի քողով կգան։

Դե քանի որ ՔՊ-ն պրոբլեմ ունի Գյումրիում, ամենքը 2-3 մանդատ էլ պոկի, ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք կգա վաղը ձևավորվելիք ավագանու կազմում։ Ու այսպիսի թափոն Գյումրիում՝ ինչքան ասես։ Ում մտքերովդ կանցնի՝ հին ու նոր, նախկին ու ներկա, հպատակ ու վասալ, ծաղրածու ու խեղկատակ …հրապարակ են նետվելու։

Գյումրիում ձյուն տեղաց… տեսնես կմաքրի՞ էս ձեթանման կեղտը, որ կպել է մարմիններիս…»,-գրել է Վարդանյանը:

 

Նորություններ