«Միջոցառումների կազմակերպման ժամանակ գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս, քան օրհներգին»․Փաշինյան | Region

«Միջոցառումների կազմակերպման ժամանակ գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն ենք տալիս, քան օրհներգին»․Փաշինյան

Նոյեմբեր 28,2024 13:02

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ օրհներգի մասին օրենքում փոփոխություն անելու մասին նախագծին

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որի հեղինակներն են  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը։

Նախագծով առաջարկվում է կարգավորել օրհներգի և դրա կատարման հետ կապված որոշ հարաբերություններ՝ սահմանել օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ՝ ՀՀ-ում և ՀՀ-ից դուրս միջոցառումների ժամանակ:

«Եթե գործող օրենքով պարտադիր է օրենքի կատարում, պարտադիր է օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում։

ԿԳՄՍ փոխնխարար Դանիել Դանիելյանը ներկայացնելով նախագիծը, ասաց, «Եթե գործող օրենքով պարտադիր է օրենքի կատարում, պարտադիր է օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում»։

Նախագծով  կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելավածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ  օրհներգի կարճ խմբագրության տարբերակ հիմնականում  մարզական, մշակութային միջոցառումների և եթերաժամանակի  սահմանափակումներով պայմանավորված մեկ միասնական ստանդարտի կիրառման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինանը հատարարեց, որ ինքը մասնակցություն է ունեցել նախագծի քաղաքական մասին․«Շատ կարևոր նախագիծ է։ Եթե մենք փոփոխություններ ենք անում, բայց դրանց պրոցեսում չենք հասնում ԴՆԹ մակարդակում, այդ փոփոխությունները տևական և ամբողջական չեն կարող լինել։ Շատ երկար ժամանակ ես չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարման։ Չկա արագության, տեմպի ստանդարտ, տրողության, հնչողության ստանդարտ, ընդհանրապես, տեխնիկական պարամետրերի ստանդարտ։ Որևէ միջոցառման կազմակերպման ընթացքում ջրին, գինուն, բաստուրմային, սուջուխին ավելի մեծ նշանակություն, ուշադրություն ենք հրավիրում, քան օրհներգին։ Յութուբում հազար հատ օրհներգ կա»։

Նա ասաց, որ հանձնարարական է տվել՝ իր մասնակցությամբ միջոցառումներին օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ՝ որոշակի որակական ստանդարտին համապատասխան։

Օրհներգի տեքստում այս նախագծով որևէ փոփոխություն չի առաջարկվում, միայն քառատողերի դասավորվածությունն է փոխվում։

 

Նորություններ