ՀՀ բնակչության 23.7%-ն աղքատ է․Շիրակն ու Տավուշն ամենաաղքատ մարզերն են
Վիճակագրական կոմիտեն հրապարակել է աղքատության ցուցանիշը, ըստ այդմ՝ Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը կազմել է 43.1%, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝4%:
Հայաստանի բնակչության 23.7%-ն աղքատ է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2020-2023 թվականների աղքատության ցուցանիշները։
Բնակչության 23.7%-ը աղքատ է գնահատվել աղքատության ըստ միջին գծի, սա նշանակում է նրանց ամսական եկամուտը կազմում է 53,590 դրամ։
Աղքատության մակարդակը՝ ըստ միջին գծի, 2022 թվականի համեմատ նախորդ տարի նվազել է 1.1 տոկոսային կետով։ Այս մարդկանց ամսական եկամուտը 2022-ին կազմել է 52,883 դրամ։
Իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը 2022-ի նույն ցուցանիշի նկատմամբ նվազելով 0.1 տոկոսային կետով։ Ըստ այդմ՝ ՀՀ բնակչության 1.1 %-ը նախորդ տարվա տվյալներով՝ համարվում է պարենային/ծայրահեղ աղքատ, նրանց ամսական եկամուտը կազմել է 29, 786 դրամ։ 2022-ին ծայրահեղ աղքատ է եղել բնակչութան 1.2%-ը՝ 29,934 դրամ ամսական եկամուտով։
Վիճակագրական կոմիտեի ցուցանիշների համաձայն՝ նախորդ տարի մեր բնակչության 9,7%-ը գնահատվել է չափավոր աղքատ՝ ըստ ստորին գծի, այսինքն նրանց ամսական եկամուտը կազմել է 43,036 դրամ, ընդ որում՝ 2022-ին այս ցուցանիշը կազմել է 11.6%, ամսական եկամուտը՝ 42,708 դրամ։ Այսինքն 2022-ին չափավոր աղքատների թիվն ավելի շատ է եղել, նախորդ տարի այդ թիվը նվազել է, քանի որ նրաց եկատումն ավելացել է ընդամենը 328 դրամով։
Ըստ վերին գծի աղքատության ցուցանիշը կազմել է 42.6%, աղքատ է, ամսական եկամուտը կազմել է 64,146 դրամ։ Ընդ որում, այս ցուցանիշը՝ աղքատության մակարդակն ըստ վերին գծի, աճել է, 2022-ին այդ ցուցանիշը կազմել է 41.3%։ համեմատ։
Մարաքաղաք Երևանում աղքատ է 17.9%-ը, ծայրահեղ աղքատ է 0.2%-ը, քաղաքային բնակավայրերում՝ 21.5%-ը՝ աղքատ, 0.5%-ը՝ ծայրահեղ աղքատ։ Գյուղական բնակավարերում աղքատ է 27%-ը, ծայրահեղ աղքատ՝2%-ը։
Կրկին, հանրապետության ամենաաղքատ մարզը Շիրակն է։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝
Շիրակի մարզում աղքատության ցուցանիշը կազմել է 43.1%, ծայրահեղ աղքատության ցուցանիշը՝4%:
Շիրակից հետո Տավուշի մարզն է, այստեղ աղքատության ցուցանիշը 37.2% է, ծարահեղ աղքատների թիվը կազմում է 2.6%։
Հաջորդը Գեղարքունիքի մարզն է՝ այստեղ աղքատ է համարվում բնակչության 35.4%-ը, ծայրահեղ աղքատ՝ 3.1%-ը։
Վայոց ձորում աղքատ է բնակչության 30.9% -ը, ծարահեղ աղքատ՝ 0.4%-ը։
Արարատի մարզում աղքատ է բնակչության 30.3% -ը, ծարահեղ աղքատ՝ 1.8%-ը։
Արմավիրի մարզում աղքատ է բնակչության 25.9% -ը, ծարահեղ աղքատ՝ 1.6%-ը։
Արագածոտնում աղքատ է բնակչության 9․2% -ը, ծարահեղ աղքատ բնակիչ այս մարզում չկա։
Կոտայքում նույնպես ծայրահեղ աղքատության ցուցանիշը 0% է, իսկ աղքատ է բնակչության 23.2% -ը։
Լոռու մարզում աղքատ է բնակչության 14.2% -ը, ծարահեղ աղքատ՝ 0.3%-ը։
Սյունիքի մարզում աղքատ է բնակչության 7% -ը, ծարահեղ աղքատ՝ 0%-ը։
Երևանում աղքատ է բնակչության 17.9% -ը, ծարահեղ աղքատ՝ 0.2%-ը։