Իսլամիստ ապստամբները հայտնում են Դամասկոսի գրավելու մասին | Region

Իսլամիստ ապստամբները հայտնում են Դամասկոսի գրավելու մասին

Դեկտեմբեր 08,2024 11:18

«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական, ասօր հայտարարել է՝ «վերջ ենք դրել Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար կառավարմանը»

Սիրիացի ապստամբները պետական ​​հեռուստատեսությամբ հայտարարել են, որ  տապալել են Ասադին: Այս մասին գրում է Reuters-ը։

«Սիրիացի ապստամբները կիրակի օրը հայտարարել են, որ վերջ են տվել Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար կառավարմանը՝ պետական ​​հեռուստատեսությամբ իրենց առաջին հայտարարությամբ՝ կայծակնային հարձակումից հետո», -գրում է լրատվամիջոցը։

Reuters-ի հաղորդմամբ՝ Սիրիայի բանակի հրամանատարությունը կիրակի օրը տեղեկացրել է սպաներին, որ Ասադի վարչակարգին վերջ է դրել, լրատվամիջոցին հայտնել է սիրիացի սպան, որը  տեղեկացվել է այդ քայլի մասին:

Սակայն ավելի ուշ սիրիական բանակը հայտարարեց, որ շարունակում է գործողությունները «ահաբեկչական խմբավորումների» դեմ Համա և Հոմս քաղաքներում և Դերաա գյուղերում:

«Ասադը, ով ջախջախել էր այլախոհության բոլոր ձևերը, կիրակի օրը մեկնել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ»,- Reuters-ին հայտնել են բանակի երկու բարձրաստիճան սպաներ, քանի որ ապստամբներն ասում են, որ իրենք մայրաքաղաք են մտել առանց բանակի տեղակայման նշանների:

«Մենք սիրիացի ժողովրդի հետ նշում ենք մեր բանտարկյալներին ազատելու և նրանց շղթաները ազատելու և Սեդնայա բանտում անարդարության դարաշրջանի ավարտի մասին լուրը»,-հայտարարել են իսլամիստ ապստամբները՝ նկատի ունենալով Դամասկոսի արվարձանում գտնվող մեծ ռազմական բանտը, որտեղ սիրիական կառավարությունը  բանտարկած է պահում  հազարավոր մարդկանց։

Սիրիայի վարչապետը հատարարել է, որ  «պատրաստ է համագործակցել» ցանկացած ղեկավարության հետ, որին կընտրի ժողովուրդը:

Al Jazeera-ն գրում է՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման հրամանատար Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին հայտնել է, որ բոլոր պետական ​​կառույցները կմնան ալ-Ասադի վարչապետի հսկողության տակ, քանի դեռ դրանք պաշտոնապես չեն հանձնվել:

ԱՄՆ-ի կողմից ահաբեկչական ճանաչված «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը նոյեմբերի 29-ին լայնածավալ գործողություն սկսեց Իդլիբի   հյուսիսից՝ շարժվելով դեպի Հալեպ և Համա քաղաքներ։ Մեկ օր անց՝ նոյեմբերի 30-ին, ահաբեկիչների վերահսկողության տակ անցավ Սիրիայի և նրա շրջակայքի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ ներառյալ միջազգային և Քուվեյրիս ռազմական օդանավակայանները։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դուստրը՝ Էսրա Էրդողանը, X-ի իր միկրոբլոգում գրել է՝ «Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»։ Այս գրառմանը նա կցել է Էրդողանի լուսանկարը, որտեղ նա կրում է թուրքամետ իսլամիստների դրոշը պատկերող  թիկնոց:

 

Նորություններ