Համացանցում Բաշար Ասադի թանկարժեք ատոմեքենաների հավաքածուի և շքեղ ապարանքի կադրերն են շրջանառվում | Region

Համացանցում Բաշար Ասադի թանկարժեք ատոմեքենաների հավաքածուի և շքեղ ապարանքի կադրերն են շրջանառվում

Դեկտեմբեր 08,2024 20:45

Իսլամիստ ապստամբները կադրեր են հրապարակել Սիրիան լքած նախագահ Բաշար ալ-Ասադի ապարանքից և թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուից։

Այսօր առավոտյան «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորումը, որը ԱՄՆ-ի կողմից ճանաչվել է ահաբեկչական, գրավել է Դամասկոսը, նրանք  հայտարարել են՝ «վերջ ենք դրել Բաշար ալ-Ասադի 24-ամյա ավտորիտար կառավարմանը»։

Հաղորդվում է, որ Բաշար Ասադը լքել է երկիրը, նրա տեղը հայտնի չէ։ Ասադը մի քանի երկրների է դիմել իրեն ընդունելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել։

Իսլամիստ ապստամբները, համացանցում տարածված կադրերից ենթադրելով, մտել են Ասադի շքեղ ապարանք և այնտեղից տեսանյութեր հրապարակել։  Դրանցում երևում է Ասադի թանկարժեք ավտոմեքենաների հավաքածուն, ինչպես նաև ապարանքի ներսը։

Նորություններ