ՔՊ-ականը չի բացառում, ՔՊ խմբակցությունից հեռացված Հակոբ Ասլանյանը Հովիկ Աղազարյանի նման ներքին քննարկումներից արտահոսք է արել
Ընտրություններից մեկուկես տարի առաջ ՔՊ-ն ինքնամաքրման ճանապարհո՞վ է գնում,այս առնչութամբ կուսկացության փոխնախագահն ասում է՝ ցանկացած կուսակցություն, որն ուզում է մնալ մրցունակ քաղաքականության մեջ, այդ ֆիլտրը միշտ պետք է աշխատի
Հակոբ Ասլանյանի՝ Աժ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցութունից հեռացնելը շատ տրամաբանական է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութան վարչության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Անթուլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը, որոնց պաշտոնյան ի պաշտոնե է տեղեկացված, և դա իր սեփականությունը պետք է լիներ, դրանք այստեղ, այնտեղ հրապարակի»,-ասաց Պապոյանը։
Արդյոք նորմալ է անձնական նամակագրությունը ՔՊ վարչության նիստում հրապարակելը նորմա՞լ է, այս հարցին ի պատասխան Պապոյանն ասաց՝ կարծում եմ, որ բոլոր քաղաքական գործիչները, հանարային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն ունենան, այդ թվում՝ բարոյական, որովհետեւ յուրաքանչյուրն ունի անձնական կյանք, բաց լինել քաղաքական կուսակցության անդամ, լինել հանրային քաղաքական դեմք, դա պահանջում է, որպեսզի որոշակի նորմերի պահանջներին համապատասխանես։
«Չես կարող երեկոյան մի կենսաձևով ապրես, առավոտյան զարթնես ու իբրև թե բան չի եղել, գաս ամբիոնից հայրենասիրական ճառեր ասես»,-ասաց Պապոանը։
Հարցին՝ձեր թիմում բոլորի կյանքը մաքրամաքո՞ւր է, որևէ անբարո բան չէ՞ր հայտնաբերվի՞, եթե բոլորի հեռախոսներն ի ցույց դրվեին, այս հարցին ՔՊ վարչության փոծնախագահը չկարողացավ պատասխանել, միայն ասաց՝ հիմա այնպիսի հարցեր եք տալիս․․․
Նա չբացառեց, որ Հակոբ Ասլանյանն էլ Հովիկ Աղազարյանի նման արտահոսք է արել կուսակցությունից։
Անդրադառնալով սոցցանցում հրապարակված Ասլանյանի և Մխիթար Հայրապետյանի նամակագրությանը, Պապոյանն ասաց՝ մեկնաբանություն չունեմ․«Նրան ՔՊ բերել էր Մխիթար Հարապետյանը, նրանց միջև միայն ուսուցիչ-աշակերտ հարաբերություն չէ, նաև՝ մարդկային լավ հարաբերություններ են»։
Մամուլը գրել է, որ Հակոբ Ասլանյանին վարչությունում ստորացրել են հեռացնելուց առաջ, Պապոյանն այս առնչությամբ ասաց՝ ոչ մեկին չի կարելի ստորացել։
«Չի կարելի կուսակցութան անդամ լինել, ընտրական ցուցակով մասնակցել ընտրություններին, ժողովրդից քվե ստանա, կուսակցությունն իր նախընտրական խոստումը կատարի, դուք էլ դրա փոխարեն զբաղվեք ոչ թե խնդիրներով, ժողովրդի խնդիրները փոխանակ բերեք խորհրդարան, այլ՝ նեղ քննարկումները դարձնեք մամուլի հրապարակման թեմա»,-ասաց Պապոյանը;
Հարցին՝ ընտրություններից մեկուկես տարի առաջ ՔՊ-ն ինքնամաքրման ճանապարհո՞վ է գնում, Պապոյանը պատասխանեց՝ ինձ թվում է՝ ցանկացած կուսակցություն, որն ուզում է մնալ մրցունակ քաղաքականության մեջ, միշտ պետք է այդ ֆիլտրերն աշխատեն։