Գյումրիի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին․փրայմերիզ կանցկացվեն նաև այլ համայնքներում | Region

Գյումրիի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին․փրայմերիզ կանցկացվեն նաև այլ համայնքներում

Դեկտեմբեր 12,2024 14:56

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում արտահերթ ընտրություններ կանցկացնեն

Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Այս մասին որոշումը կայացվեց այսօր կառավարության նիստում։

Որոշմա հիմնավորման մեջ նշված է՝ Գյումրի համայնքի ավագանու վերջին նիստը գումարվել է 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում:

Եվ քանի որ եռամսյա ժամկետը լրացել է դեկտեմբերի 10-ին, կառավարությունը դադարեցնում է Գյումրի համայնքի ավագանու լիազորությունները»։

Հիշեցնենք՝  հոկտեմբերի 28-ին Գյումրու ավագանու «Բալասանյան դաշինքը»  14 անդամով, այդ թվում՝ համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, հրաժարական էին ներկայացրել։

Մեկ ամսից ավելի՝ Գյումրի համայնքի կառավարումը ճգնաժամի մեջ էր, ղեկավար կազմ չկար։

Օրերս նախնական ընտրություններում Սարիկ Մինասյանը ամենաշատ ձայնը ստացավ, նրան Նիկոլ Փաշինանը կնշանակի Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար։

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է արտահերթ ընտրություններին։

Նա նաև նշեց, որ Գյումրիում անցակցրած փրայմերիզը՝ նախնական ընտրությունը նաև այլ համայնքներում էլ կանցակցնեն, այնտեղ, որտեղ չկա համայնքապետ։

Մանրամասն՝ տեսանյութում

Նորություններ