Իրանը պատերազմի չի ձգտում, բայց ոչ մի սպառնալիք անպատասխան չի թողնում. Հոսեյն Սալամի
Հունվար 31,2024 16:08
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին, մատնանշելով Իրանի դեմ ամերիկացի պաշտոնատար անձանց սպառնալիքները, հայտարարել է. «Դուք մեզ փորձել եք, և մենք ճանաչում ենք միմյանց, ոչ մի սպառնալիք անպատասխան չենք թողնում»։
Գեներալ Սալամին մասնավորապես ասել է. «Մենք պատերազմի չենք ձգտում, բայց ոչ մի սպառնալիք անպատասխան չենք թողնում: Մենք չենք վախենում պատերազմից, դա ճիշտ է»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին ասել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կարձագանքի երկրի, նրա շահերի և քաղաքացիների վրա ցանկացած հարձակման։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
