Արցախի հարցում Արեւմուտք-Մոսկվա մրցավա՞զք. ու՞մ է ձեռնտու Արցախի հարցի հրատապ կարգավորումը | Region

Արցախի հարցում Արեւմուտք-Մոսկվա մրցավա՞զք. ու՞մ է ձեռնտու Արցախի հարցի հրատապ կարգավորումը

Հունիս 07,2022 18:42

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության շուրջ, որը կներառի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորում, ներառյալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությունը և նրա վերջնական կարգավիճակը»,- սա մեջբերում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հնդկական առաջատար «ՎԻՈՆ» լրատվամիջոցին տված հարցազրույցից։

Անգամ նման հայտարարությունների պարագայում Արցախի կարգավիճակի հարցը մնում է օդում կախված։ Տարբեր օրակարգերով հայ-ադրբեջանական հանդիպումներից հետո մտահոգություններն ավելանում են, քանի որ անհայտ է՝ բանակցություններում այդ հարցը ինչպե՞ս է քննարկվում։

Մինչդեռ ակնհայտ է՝ Արցախի կարգավիճակի հարցն առանցքային է և չի կարող դուրս մնալ բանակցային սեղանից և չի կարող լինել խնդրի կարգավորումն առանց դրա։

Նորություններ