Ընդդիմության եւ իշխանության բարիկադներից հեռու. ի՞նչ սպասելիքներ ուներ եւ ունի ՀՀ քաղաքացին. Region 5+
Հունիս 11,2022 21:00
Ավելի քան մեկ ամիս շարունակ բողոքի գործողությունները մայրաքաղաքում չեն դադարում: Ընդդիմությունը պնդում է, որ Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ, իշխանությունները մատնանշում են վերջին արտահերթ ընտրությունները և հակադարձում՝ ճգնաժամը հագուցալուծվել է, և քաղաքացին ամեն ինչ իր տեղն է դրել քվեարկության արդյունքներով:
«Region 5+» մեդիա հարթակի հերթական թողարկման առանցքում քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակն է. ի՞նչ քայլեր են ձեռնարկում ընդդիմադիրները, ինչպե՞ս է արձագանքում իշխանությունը, և ի՞նչ են այս ամենի մասին մտածում Հայաստանի քաղաքացիները: