«Ով էլ գա, գյուղացու կյանքը էս է». ի՞նչ փոխվեց գյուղերում 2018-ից հետո
Հունիս 12,2022 23:38
Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակն ինչքանո՞վ է մտահոգում գյուղացուն: Վերջին տարիներին բնակլիմայական փոփոխություններով ու վարուցանքի աշխատանքների թանկացմամբ պայմանավորված՝ գյուղերում բերքատվությունը նվազել է, գյուղացու կրած կորուստներն ավելացել:
Արդյո՞ք իշխանափոխության կարիք կա երկրում, կամ ի՞նչ տվեց 2018-ի հեղափոխությունը գյուղացուն: Երկրի արտաքին ու ներքին մարտահրավերների շուրջ մտորում են Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչները:
Գյուղը Ախուրյան խոշորացված համայնքում է, Գյումրիից ընդամենը 15 կմ է հեռու, բայց բնակչության սոցիալական պայմանները գնալով վատանում են. հողատարածքների մեծ մասը ջրովի չէ, 3 տարի է գյուղացիները բերք չեն քաղում: Միայն կարկտի ու երաշտի հետևանքները չեն, որ վնաս են հասցնում գյուղացուն:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
