Կա՞ իշխանափոխության սպասում եւ անհրաժեշտություն. գյուղացուն հիմա այլ հարցեր են հետաքրքրում
Արմավիրի մարզում բուռն գյուղատնտեսական շրջան է։ Կեռասի բերքահավաքն ավարտվեց, ծիրանինը շուտով կսկսվի։ Առայժմ մարզում ոռոգման ջրի խնդիր չկա, իսկ սա ամենակարևոր հարցն է գյուղացիական տնտեսությունների համար։ Ամռան այս ամիսներին նրանց միայն հետաքրքրում է բերքահավաքի կազմակերպման և արտահանման գործընթացը։
«Գյուղացիները վրդովված են, իշխանությունն ու ընդդիմությունը գյուղացու հոգսով չեն ապրում, խնդիրներով չեն հետաքրքրվում՝ այն դեպքում, երբ գյուղացին ու հողն են երկիրը զարգացնողը,- ասում է հացիկցի Վարդան Ավետիսյանն ու ավելացնում,- ոչ մի գյուղացի իրավունք չունի խառնվելու քաղաքական խաղերին, բայց գյուղացին պետք է պահանջի, որպեսզի իշխանությունը միջոցներ ձեռնարկի գյուղատնտեսությունը զարգացնելու ուղղությամբ և ոչ թղթի վրա, այլ գործնական քայլերով, իսկ ընդդիմությունը պետք է հասկանա՝ եթե ձգտում է իշխանության, ապա նպատակներից մեկը պետք է լինի գյուղոլորտի խնդիրները թեթևացնելը, որպեսզի Արարատյան դաշտի հազարավոր հեկտարներով անմշակ հողատարածքները մշակելի դառնան, և որ գյուղացին ոռոգման ջրի, թունաքիմիկատի ու պարարտանյութի խնդիր չունենա»։