Վանաձորում հնարավոր է նոր ընտրություններ լինեն, դա կախված է դատավարության արդյունքներից
ՏԿԵ նախարարը չի բացառում, որ Վանաձորում նոր ընտրություններ կլինեն
Վանաձորում հնարավոր է նոր ընտրություններ լինեն։ Այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է՝ դատավարության արդյունքները կարող են Վանաձորում նոր ընտրությունների հանգեցնել։
Նախարարը նկատի ունի Վանաձորի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր Մամիկոն Ասլանյանի նկատմամբ դատական գործընթացն է։ 2021-ին Վանաձորում տեղի ունեցած ընտրություններում «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ամենաշտ ձայներն էր ստացել՝ առաջ անցնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։
Ընտրություններից օրեր անց՝ դեկտեմբերի 15-ին քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Մամիկոն Ասլանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիք կատարելու համար։ Ասլանյանը կալանավորվել էր, նախորդ տարվա հուլիսին ազատ արձակվել գրավի դիմաց։
Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով, ըստ Խուդաթյանի, քաղաքական ճգնաժամը հաղթահարվել է։