Ինչպե՞ս ջուր հասցնել գյուղացուն՝ խնայելով Սեւանը, եւ ինչու՞ չեն լուծվում ոլորտի լրջագույն խնդիրները. Region5+ը՝ տարբեր մարզերից
Հայաստանում գյուղատնտեսական աշխատանքների ակտիվ շրջան է: Բազմաթիվ խնդիրներին գումարվում է նաեւ ոռոգման ջրի հարցը. որն առկա է հանրապետության բոլոր մարզերում:
Region5+-ն այս շաբաթ անդրադարձել է ոռոգման, նաեւ խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներին:
Նախորդ տարին սակավաջուր էր, արձանագրված բարձր ջերմաստիճանի պատճառով գետերում արդեն հունիսին 40-60 տոկոս ջրի նվազում էր արձանագրվել:Դրան գումարվել էր նաեւ կառավարման հարցում թույլ տրված սխալները, ջրօգտագործողների անփութությունը: Արդյունքում Արմավիրի եւ Շիրակի մարզերի հողագործները մեծ քանակությամբ բերք կորցրեցին:
Ինչպիսի՞ն կլինի այս գյուղատնտեսական տարին: Ինչպե՞ս կկազմակերպվեն ոռոգման գործընթացները, ի՞նչ աստիճանի շահագործման կենթարկվի Սեւանա լիճը եւ ինչպե՞ս կկարգավորվեն Լոռու եւ Սյունիքի մարզերում խմելու ջրի հետ կապված լրջագույն խնդիրները:
Մանրամասները՝ տարբեր մարզերում նկարահանված տեսանյութերում: