Սյունիքի որոշ համայնքներում խմելու և ոռոգման ջուր ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել | Region

Սյունիքի որոշ համայնքներում խմելու և ոռոգման ջուր ունենալը տարիներ շարունակ երազանք է եղել

Հունիս 19,2022 14:51

Վերականգնման վարկերի բանկի «Համայնքային ենթակառուցվածքների զարգացում» նախագծի շրջանակներում 2021թ.-ից մեկնարկել  են Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ համայնքների մի շարք բնակավայրերի և Գորիս քաղաքի խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կառուցել գրեթե 60 հազար գծամետր ջրագիծ, ինչպես նաև 1400-ից ավելի մասնավոր տնտեսությունները սնուցող ջրագիծ։

Տաթև խոշորացված համայնքում խմելու և ոռոգման ջուր ունենալը տարիներ շարունակ բնակիչների համար երազանք է եղել։ Իրավիճակն ավելի սրված է Շինուհայրում, որի բնակիչները խմելու ջուր  ստանում են օրական ընդամենը 2 ժամ։

Խնդիրն առկա է նաեւ սահմանամերձ Խնածախ, Արավուս և այլ բնակավայրերում։

Մանրամասները՝ Գորիսի մամուլի ակումբի տեսանյութում:

Նորություններ