Ձկնաբուծարանների պատճառով ի՞նչ վնասներ են կրում գյուղացիական տնտեսությունները
Հունիս 20,2022 18:53
Արարատի մարզի մի շարք բնակավայրերի գյուղացիական տնտեսություններ զրկված են ոռոգման ջուր օգտագործելու հնարավորությունից։ Հազարավոր հեկտարներով հողատարածքներ չեն մշակվում կամ գերխոնավության, կամ ջրային ռեսուրսների բացակայության պատճառով։
Արարատի մարզում ամենաշատ ձկնաբուծական լճակներն են, որոնք գործածում են ստորերկրյա ջրերը։ Մինչ կանդրադառնանք հետևանքներին, նշենք, որ ՀՀ իշխանությունները մի կողմից զգուշություն են ցուցաբերում ձկնարդյունաբերության բնագավառի նկատմամբ, մյուս կողմից ցանկանում են վերականգնել Արարատյան արտեզյան ավազանը։
Բայց, ինչպես ասում են, «Երկու երնեկ մի տեղ չի լինում», և այս մոտեցմամբ խնդիրն անհնար է կարգավորել։ Ստացվում է՝ արտեզյան ավազանից շահում է ձկնարդյունաբերությունը՝ վնաս հասցնելով շրջակա միջավայրին և գյուղատնտեսությանը։
Մանրամասներն ԱԼՏ հեռուստաընկերության տեսանյութում: