Քրիստոֆերը Գյումրին շատ սիրեց․ ինչպես հայ տատիկի պատմությունը 23-ամյա երիտասարդին բերեց Հայաստան | Region

Քրիստոֆերը Գյումրին շատ սիրեց․ ինչպես հայ տատիկի պատմությունը 23-ամյա երիտասարդին բերեց Հայաստան

Հունվար 12,2025 12:30

23-ամյա Քրիստոֆեր Քրոուսընը մանկուց է լսել իր հայ տատիկի՝ Զաբել Կալփակյանի մասին, իմացել, որ նա Արևմտյան Հայաստանում՝ Կեսարիայում է ապրել, 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվել։ Թեև տատիկին չի տեսել, բայց նրա մասին լսածն էլ բավարար էր, որ ցանկանար լինել Հայաստանում, ծանոթանար հայ ժողովրդի հետ ու ապրեր հայաստանցու կենցաղով։

23-ամյա բրիտանացի երիտասարդը շատ է ճանապարհորդել ամբողջ աշխարհով, բայց ասում է՝ դրանցից ամենահետաքրքիրն ու անմոռացը հայաստանյան այս շրջագայությունն է։ Նա «Դեպի Հայք» հիմնադրամի ծրագրով է Հայաստանում։ Ընտրել է Գյումրին, որտեղ 5 ամիս  ապրում է հյուրընկալ ընտանիքում, զբաղված է կամավորական աշխատանքներով։

Մասնագիտությամբ բանասեր Քրիստոֆեր Քրոուսընը որոշել է Հայաստանում զբաղվել լրագրությամբ։ Երիտասարդի նախնիների պատմությունները, հայաստանյան շրջագայությունները, անմոռանալի տպավորություններն ու ապրումները նրա հեղինակած հոդվածներում ու ռադիո հաղորդումներում են, հրապարակվել են REGIONS TV-ի կայքէջում և «Ռադիո Մարիամ»-ի եթերում։

Նորություններ