Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը դատարանը մեկ ամսով երկարացրեց | Region

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը դատարանը մեկ ամսով երկարացրեց

Փետրվար 07,2025 15:01

Անցած տարի դատարանը Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կիրառել էր կալանքը՝ որպես խափանման միջոց, այս տարի 80 միլիոն դրամ գրավի դիմաց նրա խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի 

Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի տնային կալանքը հակակոռուպցիոն դատարանը երկարացրեց 1 ամսով։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն դատարանից։

Անցած տարի վերաքննիչ  հակառաուպցիոն դատարանը բավարարել էր դատախազի միջնորդությունը եւ Բալասանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառել կալանքը։ Այս տարվա հունվարին Բալասանյանի խափանման միջոցը 80 միլիոն դրամ գրավի դիմաց փոխվել էր տնային կալանքի։

Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ի գիշերը Զվարթնոց օդանավակայանից, երբ նա պատրաստվում էր մեկնել ԱՄՆ։  Քրեական գործը վերաբերում է Գյումրու «Սև բերդ» ամրոց-հուշարձանի հարևանությամբ հողատարածքների ապօրինի օտարմանը։

Հիշեցնենք նաև, որ այս Խաչատուր Բալասանյանի նկատմամբ այս քրեական գործը հարուցելուց հետո անցած տարի մանդատները  վայր դրեցին Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամներն՝ առանց մեկնաբանելու իրենց այդ քայլը։

Նորություններ