Գյումրու նախկին քաղաքապետի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ կիրառվել է համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք
Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի նկատմամբ Հակակոռուպցիոն դատարանը կիրառել է համակցված խափանման միջոց` գրավ և տնային կալանք։
Այս մասին տեղեկացնում է Խաչատուր Բալասանյանի փաստաբան Տիգրան Գրիգորյանը։ Գործով քննիչը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, սական դատարանն այն մերժել է։
«Նշեմ, որ առաջադրված մեղադրանքը շինծու է և անհիմն, և ես ջանք չեմ խնայելու Խաչատուր Բալասանյանի իրավունքների պաշտպանության հարցում։»,-պնդում է Բալասանյանի փաստաբանը։
Նա նաև հավելում է՝ մեր փաստաբանական թիմի մասնագիտական ջանքերի շնորհիվ՝ Խաչատուր Բալասանյանի գործով անցնող ոչ մի անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառվեց։
Հիշեցնենք, որ Խաչատուր Բալասանյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 11-ի գիշերը Զվարթնոց օդանավակայանից, երբ նա պատրաստվում էր մեկնել ԱՄՆ։