ՀՀ-ն լեգիտիմության ոչ մի խնդիր չունի՝ ընդ որում, թե՛ իրավական և թե՛ պատմական հարթություններում. իրանագետ | Region

ՀՀ-ն լեգիտիմության ոչ մի խնդիր չունի՝ ընդ որում, թե՛ իրավական և թե՛ պատմական հարթություններում. իրանագետ

Փետրվար 01,2024 23:11

Հայաստանի Հանրապետությունը լեգիտիմության ոչ մի խնդիր չունի՝ ընդ որում, թե՛ իրավական և թե՛ պատմական հարթություններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եթե մեր տարածաշրջանում նման խնդիր ունեցող պետություն կա, ապա դա հենց արհեստածին Ադրբեջանն է, արհեստածին ամեն ինչով, սկսած անվանումից, վերջացրած՝ իրեն վերագրող մշակույթով և տարածքով։

Չի կարելի ադրբեջանացնել Հայաստանը, որովհետև դա դեռևս Արտաշես Ա-ի ժամանակներից բյուրեղացած հայկական պետականությունը կործանման տանելու ուղիղ ճանապարհն է՝ ճանապարհ դեպի դժոխք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին խոսել են եւ Ադրբեջանի նախագահը, եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նորություններ